Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40 «պոլի փայտ»՝ ԱԱԽ-ին. Առավոտ

Հասարակություն
շվաբրա

Գերատեսչությունների պետական գնումների անհասկանալի ճոխությունները չեն դադարում զարմացնել: Այս տարվա համար նախատեսված զավեշտալի գնումներից՝ նախագահականի 511 հատ խոհանոցային դանակների գնումից պակաս զավեշտալի չեն ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի համար նախատեսված գնումները: 2014 թվականին ԱԱԽ-ի գնումների ցուցակում ներառված ապրանքների ոչ այնքան գինն է զարմացնում, որքան դրանց ծավալը: Օրինակ, ԱԱԽ-ն նախատեսել է 2014 թվականին օգտագործել 150 կիլոգրամ էմուլսիա սոսինձ, որի համար պետական բյուջեից 60 հազար դրամ է վճարվելու. 1 կիլոգրամ էմուլսիան, ինչպես նշված է ԱԱԽ-ի գնումների փաստաթղթում, արժե 400 դրամ: 400 հատ էլ, ընդհանուր 120 հազար դրամ արժողության` թղթի, ստվարաթղթի եւ տեքստիլի համար նախատեսված սոսինձ է ձեռք բերվելու: ԱԱԽ-ին այս տարվա ընթացքում հատակը մաքրելու համար 40 հատ, ժողովրդի լեզվով ասած` պոլի փայտ է հարկավոր. համենայնդեպս գնումների համար ներկայացված իրենց ապրանքների ցանկում նշված է`հատակ մաքրելու ձող, հատը` 750 դրամ, 30 հազար դրամ կհատկացվի 40 հատի համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ ԱԱԽ պետգնումները՝ ստորեւ AAX