Իրավագիտության մագիստրոսը դիմել է ՍԴ. Առավոտ
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով, 9 անդամների մասնակցությամբ` այսօր լսեց իրավաբան Գեւորգ Սլոյանի դիմումը՝ «ՀՀ փաստաբանության մասին» օրենքի 45 հոդվածի 6-րդ կետի 1-ին մասի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Զեկուցողն էր ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի փետրվարի 14-ի գրությամբ էլ ԱԺ աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու՝ Սոնա Թեւանյանը լիազորվել էր, որպես պատասխանող հանդես գալու սահմանադրական դատարանում: Aravot.am-ին Գեւորգ Սլոյանն ասաց, որ վիճարկվող հոդվածը չի համապատասխանում սահմանադրության մի քանի հոդվածներին՝ խտրականության արգելքի հոդվածին, կրթության իրավունքի համապատասխան նորմի եւ աշխատանքի ազատության իրավունքի ընտրության ազատության հոդվածներին: Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն անձը, ով ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ բարձրագույն իրավաբանական կրթության բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում: «Հայաստանում սահմանված է, որ բարձրագույն իրավաբանական որակավորման աստիճան է համարվում նշված որակավորումները՝ բակալավրն ու դիպլոմավորված մասնագետները: Հիմա ես՝ իրավագիտության մագիստրոսս մերժվել եմ այն պատճառաբանությամբ, որ ես չունեմ իրավագիտության բակալավրի որակավորում: Ես ասում եմ, չէ որ մագիստրոսի որակավորումը նույնպես բարձրագույն իրավաբանական կրթության որակավորում է: Եթե մեր կրթական օրենսդրությունն ասում է, որ այս երեք որակավորման աստիճանները բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճաններ են, ինչպես կարելի է, երեք աստիճան ունեցողներից երկուսին թույլատրել դառնալ փաստաբան, երրորդներին ասել չէ»,-ասում է Գ.Սլոյանը: Ըստ մագիստրոսի, այստեղ ակնհայտ է խտրականությունը: Ամբողջական հոդվածը՝ այստեղ