A
A
Դատավորի օգնականը դատապարտվեց ազատազրկման. Փաստինֆո
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ՀՀ դատական դեպարտամենտի նախկին աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնական Արմեն Դավթյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, և 200 հազար դրամ տուգանքի: Դատարանն ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու ստորագրությունը, կմնա անփոփոխ մինչև դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը: Ավելին՝ այստեղ