Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր քաղաքային պուրակ կունենանք

Հասարակություն
qaxaqapet

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին: Բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերն իրականացվում են Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենք, որոնցից 5-ը՝ 338 բնակարաններով, շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած 7-ը՝ 490 բնակարաններով, 2015թ. հուլիս ամսին: Նա նաև հավելել է, որ շենքերը կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով, մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով: Հաշվի առնելով, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին Ծարավ Աղբյուրի փողոցի այս տարածքները խիտ բնակեցվելու են և նորակառույցների հարևանությամբ գտնվող ՀՀ ներքին զորքերի զորամասն էլ տեղափոխվելու է այլ վայր, Երևանի քաղաքապետարանում քննարկվել է զորամասի տեղում քաղաքային պուրակ և մանկապարտեզ կառուցելու հնարավորությունը: Պուրակի կառուցումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում, իսկ մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին: Անդրադառնալով մայրաքաղաքում ընդհանրապես իրականացվող սոցիալական բնակարանաշինությանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն առաջիկա տարիներին ևս շարունակելու է 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագիրը։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 մլրդ ՀՀ դրամ և դրանք իրականացվում են ՀՀ երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների, մարզիկների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների, բանկային համակարգի, պետական և հատուկ ծառայությունների երիտասարդ մասնագետների համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն