Ռուբլու արժեզրկումը կարող է խնդիրներ առաջացնել
Ռուբլու արժեզրկումը եւ Ուկրաինայի դեպքերը կարող են բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ այստեղ մի քանի հիմնական խնդիրներ կան։ Նրա խոսքով՝ ռուբլու արժեզրկման պարագայում ավելի քիչ տրանսֆերտներ կստանանք, միեւնույն ժամանակ հնարավոր է արտահանման հետ կապված խնդիրներ առաջանան. «Ռուբլու էժանացումը արտահանմանը չի նպաստում, այլ՝ հակառակը»։ Իսկ հնարավո՞ր է արդյոք Հայաստանը տնտեսական առումով փոխի իր քաղաքականությունը. հարցին Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Եթե իրավիճակը կարճաժամկետ է, ապա քաղաքականության էական փոփոխություն չենք կարող անել, եթե ավելի երկարաժամկետ խնդիր է, ապա պետք է անպայման նայել տնտեսական քաղաքականության փոփոխության հարցը»,- եզրափակեց նա։