Արամ MP3-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը՝ մարտի 14-ին
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամլո ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:
Այդ մասին մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի պաշտոնական հայտարարություն է արել։
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:
Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Արամ MP3-ը ելույթ կունենա մայիսի 6-ին։
