A
A
Հայկական Այկիկենդոյի նոր նվաճումները
Հայաստանի Այկիկենդո կարատեիստները մասնակցել են Կոնտակտային մարտարվեստների 2-րդ միջազգային բաց առաջնությանը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Այկիկենդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մարզիկ-մարզուհիները տարբեր քաշային եւ տարիքային խմբերում ընդհանուր առմամբ նվաճել են 14 մեդալ` 5 ոսկե, 6 արծաթ եւ 3 բրոնզ: Պատվո պատվանդանի 1-ին աստիճանին կանգնեցին Վահան Ասատրյանը, Սաշա Արամյանը, Էմմա Ղազարյանը, Վարդգես Մաթեւոսյանը եւ Էդվին Ավագյանը։