Գաբրիել Սարգսյանը հաղթեց իր հայրենակցին
Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար կպայքարեն Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Այսօր կայացած 9-րդ տուրում առաջին երկու գրոսմայստերը իրար հետ ոչ-ոքի խաղացին, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց իր հայրենակից Արման Փաշիկյանին: Նրանք վաստակեցին 6,5-ական միավոր եւ շարունակում են հետապնդել առաջնության միանձնյա առաջատար Ալեքսանդր Մոտիլեւին, որն այս տուրում շատ արագ խաղաղ դաշն կնքեց Ալեքսանդր Մոիսեյենկոյի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 7,5-ի: Երկրորդ տեղում է Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը, որն ունի 7 միավոր: Վաղը տեղի կունենան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստների առաջիկա մրցակիցները հայտնի կդառնան այսօր երեկոյան, երբ կավարտվեն 9-րդ տուրի բոլոր հնդիպումները: