«Ինչ-որ խոշոր խաղացողների այն ժամանակ այլ բան էր ձեռք տալիս, հիմա՝ այլ» (տեսանյութ)
«Մեր գովազդային շուկան բավականին սահմանափակ է, եւ անկախ գոյատեւման համար ֆինանսական տեսանկյունից, իրոք լրատվամիջոցներին անհրաժեշտ են գովազդային մուտքեր եւ նաեւ՝ ալկոհոլային խմիչքների հաշվին»,- «Գովազդի մասին» օրենքի փոփոխության մասին խոսելով՝ ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա կարծում է, որ գովազդային սահմանափակումները՝ միայն որոշակի ժամերի ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքի գովազդ, պետք է տարածվեին միայն Հանրային հեռուստառադիոընկերության, այլ ոչ թե մասնավորի վրա։ Պարոն Նավասարդյանը նկատում է` մենք ունենք ծխախոտի դեմ պայքարի պետական քաղաքականություն,սակայն ոչ ալկոհոլիզմի դեմ. «Եթե ուզում ենք սահմանափակել, ապա դա ոչ միայն գովազդին պետք է վերաբերի, դա ամբողջ առեւտրային համակարգին պետք է վերաբերի, եթե այդ խնդիրը տեսնում ենք: Մի քիչ կոնյուկտուրային ու ոչ խորը մոտեցում կար այստեղ օրենքի բոլոր փուլերում փոփոխությունների»: Մինչեւ 2002թ. արգելված էր բոլոր տեսակի ոգելից խմիչքների գովազդումը, այնուհետեւ` արգելքը վերաբերեց միայն օղուն, իսկ գինին, կոնյակը, գարեջուրն ազատ գովազդվում էր նաեւ ցերեկային ժամերին: Բորիս Նավասարդյանի վստահեցմամբ` օրենքի նման անհիմն ու հաճախակի փոփոխությունները լուրջ խնդիրներ են առաջացնում մեդիաարտադրության համար. «Ինչ-որ խոշոր խաղացողների այն ժամանակ այլ բան էր ձեռք տալիս, հիմա սա է ձեռք տալիս։ Թե հասարակությանն ինչ է պետք, անկախ մամուլին ինչ է պետք, խոսքի ազատությանն ինչ է պետք, այս ամբողջ համատեքստում հաշվի չի առնվում»: Մեր համաքաղաքացիները կտրականապես դեմ են օղու գովազդին` անգամ երեկոյան ուշ ժամերին։ Տեսանյութը՝ ստորեւ