Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ մանկապարտեզների սննդի մասին

Հասարակություն
b2f9901320c9d569ba53b2a9bbe04ec0

Երևանի քաղաքապետը ս.թ. մարտի 11-ի թվակիր նամակով հայտնում է, որ միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ», «Հեփի Ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ների և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Մի այլ տեղեկանքով քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժինը ներկայացրել է 2014թ. հունվարի 13-17 ընկած ժամանակահատվածում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն և Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ժամանակ որ մատակարարի ապրանքն է վերադարձվել և ինչ հիմնավորմամբ: Այդ ցանկից հետևում է, որ գործող պայմանագրերը նույն հիմնավորմամբ կարելի էր խզել ոչ միայն այդ 4 կազմակերպությունների հետ, որովհետև տեխնիկական բնութագրով սահմանված սննդամթերք չեն մատակարարել նաև այլ մատակարարներ, օրինակ բացի «Հալալ միս» ՍՊԸ-ից, միսը պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել նաև «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները: Ինչպես նաև քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է այս կազմակերպությունների անունները ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում /սև ցուցակ/: Իհարկե անբարեխիղճ մատակարարներին պետք է այս կերպ պատժել, որ մնացածին դաս լինի, սակայն արդյո՞ք միայն այդ 4 կազմակերպություններն են անբարեխիղճ, սա է հարցը: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ