Մեռած վերելակին շունչ կտա 30 հազար դոլարը (տեսանյութ)
Տիկին Շուշանը գրեթե ամեն օրը, օրը մի քանի անգամ, 13 հարկ բարձրանում ու իջնում է ոտքով։ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 12 շենքի վերելակը հազվադեպ է աշխատում։ Շենքի բնակիչներից շատերը անգամ չեն համարձակվում տանից դուրս գալ՝ կարող են ներքեւում մնալ։ «Հիմա մենք կանչում ենք վերելակը, իջնում ենք վերելակով, բարձրանում ոտքով, որովհետեւ 10 րոպե չի տեւում աշխատանքը»,-դժգոհում է բնակիչներից մեկը։ «16 հարկանի շենքա, 60 տարեկան կնիկ եմ, ոտով 16 հարկ բարձրանում իջնում եմ , բողոքում ես` որտե՞ղ է անցնում` ոչ մի տեղ»,-շարունակում է մյուսը։ Բնակիչները զարմանում են՝ ամեն ամիս 600 դրամ մուծում են վերելակի հոսանքի համար, 1000-1300 դրամ էլ` բնակվարձ։ Մի՞թե դժվար է ապահովել նորմալ աշխատող վերելակ։ «Համայքի տերը հավաքումա փողերը լափումա: Համայնքապետին ենք ասում, բայց նա թքած ունի էս շենքի վրա էլ, ժողովրդի վրա էլ»,-զայրացած ավելացնում է մի բնակիչ։ Համայնքապետարանից հույսները կտրած, բնակիչները օրը մի քանի անգամ դիմում են Նոր նորք վերելակ ՍՊԸ-ին, որտեղից էլ, հենց բնակիչների հավաստմաբ, առանց վարանելու գալիս են ու նորոգում վերելակը, բայց ոչ մի օգուտ։ Մեր այցելության պահին էլ մեխանիկը շենքում էր։ «Էդ ուրիշ մատոռա, դրանից Հայաստանում չկա, մենք բերում, ուրիշ դնում ենք, լոճում ա էլի չի աշխատում»,-պարզաբանում է մեխանիկը։ Մառի 12 շենքի վելակները իսկապես վատ վիճակում են, պիտանելիության ժամկետը վաղուց է անցել, ասում է Նոր Նորք վերելակ ՍՊԸ տնօրեն Արայիկ Միսակյանը։ Բայց նաեւ հավելում է՝ իրենք բացի վերանորոգելուց, ուրիշ ոչինչ չեն կարող անել։ «Վերելակը հանդիսանում ա բնակչի սեփականությունը , եթե ուզում են նորը, պետք ա փող հավաքեն ուղղակի հասկանալով, որ անհնարին ա , լավ կլիներ պետությունը միջամտեր»,-առաջարկում ՍՊԸ տնօրենը։ Բնակիչները 30հազար դոլար հավաքելու հնարավորություն չունեն, նաեւ վստահ են, որ պետությունն էլ չի օգնի։ միակ հույսը մնում է վերանոգումը։ Բայց Արայիկ Միսակյանը հիշեցնում է ՝ խորհրդային արտադրության վերելակների համար նոր շարժիչներ հայաստանում չկան։ Արտասհմանից պատվիրելն էլ նույնպես թանկ հաճույք է։ Փաստորեն այս բնակիչները պետք է իրենք իրենց գլխի ճարը տեսնեն, կամ էլ ուրախանան՝ սպորտային կեցվածքը միշտ ապահովված կլինի։