Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհներ փակ են երթեւեկության համար

Հասարակություն
2752958100e78bb41058e075d62a3d7f

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: