Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Լենինգրադյան փողոցում

Հասարակություն
891971c5df21f1fbabc9a064fe531218

Մարտի 20-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեում` «Ինգա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 QO 008 (վարորդ` 1981թ. ծնված Ա. Պ.), «Մերսեդես» մակնիշի 34 LD 964 և «Օպել» մակնիշի 34 LR 274 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ա. Հ.-ը (ծնվ.1997թ.), Լ. Ա.-ը (ծնվ.1976թ.) և Ս. Խ.-ը (ծնվ.1987թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: