Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քեսաբի դեպքերը կարելի է համարել 3-րդ ցեղասպանություն» (տեսանյութ)

Հարցազրույց
4BTOqZprxQQ

«Քեսաբի դեպքերը կարելի է համարել 3-րդ ցեղասպանությունը հայերի նկատմամբ»,-«Ա1+»-ի հյուրասենյակում անդրադառնալով Քեսաբի դեպքերին, նշեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։   Ըստ նրա՝ Թուրքիան փորձում է տարածաշրջանը մաքրել հայերից եւ երկու խնդիր է լուծում. «Հարվածում է Ասադին եւ տեղի հայ համայնքին։ Լավ կլիներ, եթե Սիրիայի կառավարական զորքերը իշխանությունը վերցնեին իրենց ներքո։ Ժամանակը աշխատելու է Թուրքիայի եւ նրա դաշնակից զինյալների օգտին»,-ասաց թուրքագետը։   Պարոն Պետրոսյանը կարծում է, որ Քեսաբի դեպքն այն դեպքն է, երբ հայկական կողմի հայտարարությունները չեն կարող օգուտ բերել։