Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանը՝ նախարարին. «Ղալաթ ես արել, այ...» (տեսանյութ)

Հարցազրույց
0k_560hleZU

«Մի երկրում, որտեղ կառավարությունը անպատասխանատու է, չի կարող լինել պատասխանատու հանքարդյունաբերություն։ Միջոցառման կազմակերպիչ դեսպանատները եւ դեսպանները սպասարկում են իրենց երկրի շահը։ Դեսպանները դեմ չեն լինի շահույթ ստանալ Հայաստանի ընդերքից»,-«Ա1+»-ի հյուրասենյակում նշեց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը՝ հավելելով. «Ուզում ենք հստակ ասել, որ էս էն ժողովուրդը չի, որի ականջներից կարելի է մակարոններ կախել եւ թալանել երկիրը»։ Անդրադառնալով Կառավարության երկխոսության առաջարկին՝ բնապահպանը նշեց, որ սա կառավարության հերթական իմիտացիոն գործողությունների մի շղթան է. «Մենք ունենք Դեմ եմ-ի օրինակը»։ Ինչ վերաբերում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ իր հասցեին ուղղված վիրավորանքին, Ապրես Զոհրաբյանը պատասխանել է նրան իր ֆեսբույքյան էջում գրառում կատարելով. «Ես էջումս գրեցի. ղալաթ ես արել՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի բառամթերքից օգտագործեցի, այ ..., եւ այն բառը, որն օգտագործեց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ես միջադեպը համարում եմ փակված»,-եզրափակեց բնապահպանը։