Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ը չի մասնակցի «Ժառանգության» հանրահավաքին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հարցազրույց
R6JwSUK50T8

«Անկախ ՍԴ վաղվա որոշումից, լինի դրական թե բացասական, մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Բացասականի դեպքում չի նշանակում, որ կդադարենք մեր պայքարը, մենք չենք վճարի 5 տոկոսը»,-ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Կարեն Հովհաննիսյանը։ ՍԴ բացասական որոշումից հետո կլինի անհնազանդություն՝ վստահեցրեց Կարեն Հովհաննիսյանը. «Այսօր «Դեմ եմ»-ը մի ողջ հանրություն է, մեծ զանգված, չեմ կարծում, որ անհնազանդության դեպքում գործատուները կարող են բոլորին աշխատանքից հեռացնել»։ Նախաձեռնության անդամը ողջունում է բոլոր ակցիաները. «Ինչքան ակցիաները շատ լինեն, հաղթանակի հավանականությունը մեծ կլինի»։ «Ժառանգության» կազմակերպած վաղվա ակցիային մենք չենք մասնակցի. ««Դեմ եմ»-ը կանի լուռ ակցիա եւ չի պատրաստվում մասնակցել մեկ այլ ակցիայի»,-վստահեցրեց պարոն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերն իրենց պայքարին չեն խանգարում։ «Այս հարցը ինքնին քաղաքական խնդիր է, քաղաքական որոշում է, բայց պայքարը չի կարելի միանշանակ համարել քաղաքական պայքար, մենք իշխանության չենք ձգտում։ Առաջիկայում այլ խնդիրներ եւս կլինեն մեր ուշադրության կենտրոնում»։