A
A
Բնակարանը՝ անձրեւից հետո (տեսանյութ)
Այսօրվա անձրեււից հետո ահա այս վիճակն է Շենգավիթ համայնքի Ֆրունզե 8շենքի 86 բնակարանում։ Թոշակառու բնակիչը՝ Վարդանուշ Սուքիասովան ասում է, որ մշտապես կաթում է իր բնակարանում անձրեւից հետո։ 10-հարկանի շենքի տանիքը մի քանի անգամ մասնակի նորոգվել է, բայց արդյունք չկա։ «Ամբողջ թոշակս նորոգման վրա եմ ծախսում»,-ասում է նա։
Թոշակառու կինը բազմիցս դիմել է քաղաքային իշխանություններին, սակայն տանիքից անձրեւաջրերը շարունակում են հոսել եւ լցվել տուն։ «Ես հրաժարվել եմ բնակվարձ մուծել՝ մինչեւ հիմնովին չնորոգվի տանիքը»,-ասաց տիկին Վարդանուշը։ Թրջված բնակարանի լուսանկարները նա ուղարկել է նաեւ քաղաքապետարան ու թաղապետարան։