Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Մարտի 30-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 9 ուղևորի տեղափոխել են ՀՓՋ գիշերելու: *** Մարտի 30-ին, ժամը 04.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: *** Մարտի 30-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատան մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի 19 ՏՏ 484 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: *** Մարտի 29-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Երևան ավտոճանապարհին` «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Երևան-Սևան (Մ-4) ավտոճանապարհի 30-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա: *** Մարտի 29-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան (Մ-3) ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Նեոպլան» մակնիշի 748 US 34 պետհամարանիշով ավտոբուսը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: