A
A
Ձյան պատճառով երկուշաբթի օրը դասեր չեն լինի
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հաղորդագրություն է հրապարակվել, որում, մասնավորապես, ասվում է․ - «Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին»: Ի դեպ, կրթության եւ գիտության նախարարության կայքը այս պահին չի գործում http://www.edu.am/, եւ երեւի այդ պատճատով Աշոտյանը նման կարեւոր հաղորդագրությունը տարածում է ՖԲ-ով;)