Չի գոհացնում ոչ քաղաքապետարանի, ոչ էլ կառավարության աշխատանքը (տեսանյութ)
Առատ ձյունից հետո քաղաքապետարանի ձյունամաքրման աշխատանքներից քաղաքացիները դժգոհ են: Նրանց խոսքերով` վերջին 2 օրվա ընթացքում փողոցների ձյունը չի մաքրվել. «Բայց ո՞ւր ա, ե՞րբ են մաքրել, որ գոհ լինենք», «Ընդհանրապես դժգոհ եմ: Չի գոհացնում ոչ քաղաքապետարանի, ոչ էլ կառավարության աշխատանքը: Էնքան ջուր ա, վախենում եմ խորտակվեմ»,- ասում էին քաղաքացիները: Իսկ քաղաքապետարանը երեկվանից հաղորդում է, որ չընդհատվող ռեժիմով շարունակվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մաքրման աշխատանքները. «Մի մաքրող մեքենա ենք նկատել, բայց մի անգամ անցավ ու վերջ»,- ասաց երևանցիներից մեկը: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն`առաջնահերթ ուշադրություն է դարձվում գլխավոր և երկրորդական փողոցներում անխափան երթևեկության ապահովմանը։ «Շատ դժվար էր երթևեկությունը, ոչ աղ էին լցրել ոչ էլ, Մասիվ չէինք կարողանում բարձրանալ»,- ասաց մի վարորդ: Դիտեք նաեւ տեսանյութը