Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է մոլորեցրել գյուղացուն (տեսանյութ)

Հասարակություն
weather

Մարտի վերջին տեղացած առատ ձյունը գյուղացուն փաստի առաջ կանգնեցրեց. «Ցրտահարվել է խաղողը, բերք չկա, էս տարի չենք կարողանա բերքը ծախենք», «Բոլորի ջերմոցներն էլ ցուրտը տարել ա, բոլորն էլ տուժվել են»,- ասում են գյուղացիները: Գյուղացիները պնդում են՝ ցրտահարությանը հակազդելու միջոցառումներ նախապատրաստել էին, սակայն իրենց մոլորեցրել է օդերեւութաբանական կանխատեսումը։ Արարատցի ֆերմեր Ռաֆիկ Պետրոսյանը չի թաքցնում դժգոհությունը. «Խաբին՝ ասին՝ 31-ին ա ցրտահարությունը լինելու, մենք էլ 31-ի համար ենք պատրաստություն տեսել, էն էլ տենց 30-ին գիշերը եղավ»։ «Հիդրոմետ» ծառայությունում չեն ընդունում, որ իրենք սխալվել են կանխատեսումներում: Ցրտահարություն կանխատեսվում է նաեւ առաջիկա օրերին։   Մանրամանասները` տեսանյութում։