Գյուղնախարարությունը վնասի փոխհատուցումը բավարար չափով չի իրականացրել
Օմբուդսմենի զեկույցը գյուղատնտեսական ոլորտի մասին Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները • Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ: • Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի: • Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ: • Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլոկացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից: • Բավարար քանակի սպան¬դանոցներ չեն հիմնվել անասնա¬գլխա¬քանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը: • Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ: Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ Արձանագրված դրական զարգացումները • ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականին իրականացվել է 220 ստու¬գում, որից 91-ը՝ պլանային, 114-ը՝ ոչ պլանային և 15-ը՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված հանձնարարականի կատարման մա¬սին, որոնցից 75 գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշում: Ծառայության պետի 110 հրամաններով իրակա¬նաց¬վել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնցից 1106-ում հայտնա¬բերվել են անհամապատասխանություններ և կազմվել է իրացումը կասեցնելու վերա¬բերյալ 360 արձանագրություն: • 2013 թվականի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել գյու¬ղացիական տնտեսությունների չափերը մեծացնելու և գյուղատնտեսության և գյուղի սպասարկող ենթակառուցվածքների ձևավորումը արագացնելու ուղղու¬թյամբ: • Օրենսդրական դաշտի կարգավորման և բարելավման համար Նախարարությունը մի շարք օրենսդրական առաջարկություններ է ներկայացրել: • 2013 թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի մաշ¬վածության հետևանքով՝ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների շրջանակներում ցածր գներով Հայաստան է ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա: Պաշտպանի աշխատակազմ