Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկների հայտարարությունը Հրաչ Մուրադյանի սպանության առիթով

Տնտեսություն
a1432748a1e1037bd7827fdd7f29280c

Մեկ տարի առաջ մենք հողին հանձնեցինք մեր մարտական ընկերոջը՝ Հրաչ Մուրադյանին: Մեկ տարի է անցել, սակայն դեռևս չի ավարտվել նախաքննությունը և բացահայտված չեն հանցագործության կատարողներն ու պատվիրատուները: Նման դեպքերում ՀՀ իշխանությունները սկզբունքայնորեն անգործության են մատնվում և հայտնվում են անօգնական վիճակում: Ցավոք սրտի, ևս մեկ անգամ նրանք ապացուցեցին, որ ոչ ժողովրդին են ծառայում, ոչ էլ արդարությանը: Վաղ թե ուշ այս ոճրագործությունը բացահայտվելու է, պատժվելու են կատարողներն ու պատվիրատուները, և պատժից անմասն չեն մնալու այս հանցագործությունը պարտակողներն ու կոծկողները: Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում