A
A
«Շիրակը» կորցրեց կենտրոնական պաշտպանին
Գյումրիի «Շիրակի» կենտրոնական պաշտպան Կադիո Դիդյե Բորիսը այսուհետ ելույթները կշարունակի ղազախական «Ժետիսու» թիմում: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակը» համաձայնության է եկել Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ակումբի հետ եւ կոտդիվուարցի ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով հանդես կգա «Ժետիսուում» մինչեւ այս տարվա նոյեմբերի 23-ը: