A
A
Կրկին պարտություններ ըմբշամարտում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է անհաջող ելույթ ունենալ Ֆինլանդիայի Վանտա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մրցումների երկրորդ օրը մրցագորգ մտան մեր 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 61 կգ քաշային Նարեկ Սանոյանը: Առաջինը 1/8-րդ եզրափակիչ փուլում 12:13 հաշվով զիջեց Մոնակոն ներկայացնող Գենադի Տուլբեաին: Նարեկ Սանոյանը նույն փուլի մրցամարտում 9:14 հաշվով պարտվեց վրացի Բեկա Լոմտաձեին եւ վերածվեց հանդիսականի: Հիշեցնենք, որ երեկ անհաջողության էին մատնվել նաեւ մեր 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը եւ 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը: