A
A
Հաջորդ օրվա մածունի հետքերով
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է անցկացնում սուպերմարկետներում՝ սխալ մակնշմամբ կաթնամթերքի հետքերով։ Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ քաղաքացիներից մեկը Ֆեյսբուքում տեղադրել էր «Չանախ» կաթնամթերքի նկար, որտեղ արտադրության ժամկետ էր նշված հաջորդ օրվա ամսաթիվը։ Տվյալ դեպքում «Չանախ»-ի մածունը գնվել էր «Սաս» սուպերմարկետից, սակայն դիտարկումներն առավել լայն շրջանակ են ընդգրկում։ Ինչպես հայտնում են ծառայությունից՝ դիտարկումների արդյունքը պարզ կդառնա մի քանի օրից։