A
A
Գրիգոր Գրիգորյանը կպայքարի ոսկու համար
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող աշխարհամասի առաջնությունում մեր 70 կգ քաշային ըմբիշը, հաղթահարելով որակավորման բոլոր փուլերը, մտավ եզրափակիչ, որտեղ նա ուժերը կչափի ադրբեջանցի Ռուսլան Դիբիրգաջիեւի հետ: Իսկ ահա 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը կիսաեզրափակիչում պարտվեց Բելառուսը ներկայացնող Մուրադ Գայդարովին, ուստի նա կպայքարի բրոնզե մեդալի համար։ 3-րդ տեղի համար գոտեմարտում մեր ըմբիշը կմրցի իռլանդացի Ալեքսանդր Դոլի հետ։