A
A
Երեւանի շատրվաններն արդեն գործում են. լուսանկարներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները: 2012թ. իրականացված համալիր ծրագրի շրջանակում ամբողջովին վերանորոգվեցին մայրաքաղաքում առկա շատրվանները, ու այսօր արդեն Երևանի հավերժության այս խորհրդանիշները երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում են բոլորովին նոր տեսքով ու գունային լուծումներով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։