Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» ընդհատեց «Բանանցի» հաղթարշավը

Սպորտ
sport-futbol

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում այսօր կայացած հետաձգված խաղում Երեւանի «Միկան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց «Բանանցին» եւ ընդհատեց վերջինիս 5 խաղից բաղկացած հաղթարշավը: Կապանի «Գանձասարը», որի գլխավոր տնօրեն է նշանակվել «Փյունիկի» նախկին մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը, իր հարկի տակ անսպասելի զիջեց մրցաշարի ետնապահ «Ալաշկերտին»` 0:2: