Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը չկարողացավ պահել Փակ շուկան» (տեսանյութ)

Հասարակություն
02befd61292e8a1b2cf562547805d031

«Զվարթնոցի» հին շենքի ճակատագրի մասին դեռ հստակ որոշում չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Վերջերս մի քանի ճարտարապետներով եղանք քաղավիացիայի գլխավոր վարչությունում, որտեղ ներկա էր նաև Էռնեկյանի ներկայացուցիչը, նրանք մեզ ասացին, որ մեկ անգամ ևս կվերանայեն Զվարթնոցի հին շենքի քանդման հարցը», - տեղեկացրեց Մինասյանը: Նա նաև հավելեց, որ վերջին հանդիպումը թույլ է տալիս նշել, որ դրական տեղաշարժ կա այս հարցում. «Նրանք կնայեն էդ տեսակետից, որպեսզի հին շենքը պահպանվի, բայց հաղորդի ժամանակակից լուծում, երբ որ նրանք կներկայացնեն իրենց առաջարկները, մենք ճարտարապետներով կքննարկենք, տեսնեք՝ ինչ հնարավոր ռեսուրսներ կան, որ պահվի այդ շենքը», - ավելացրեց Ճարտարապետների միության նախագահը: «Եթե մենք քանդում ենք երիտասարդական շենքը, «Զվարթնոցը», ստացվում է, որ էդ շրջանում ոչ մի կառույցով մենք չենք ներկայացել», - ասաց Մինասյանը: Անդրադառնալով Փակ շուկայի հարցին՝ Մինասյանը նշեց, որ մենք հետևողական եղանք, բայց կորցրեցինք այդ հուշարձանը. «Մենք չկարողացանք պետության հետ միասին պահել այն»։ Պետք է անշեղորեն հետևենք թամանյանական նախագծին՝ կարծում է Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` համաձայն այդ նախագծի՝ գլխավոր պողոտան պետք է դիտվի որպես քաղաքի միջով անցնող պուրակ, իսկ պուրակը պետք կանաչապատվի և թույլ չտրվի կառուցապատում։