Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերեվարված Արսեն Խոջոյանին տեղափոխում են Երևան

Հասարակություն
36336_src

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխում են Երևան: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արսեն Խոջոյանի մայրը` տիկին Սվետլանան: Արսենի մոր խոսքով` ինքը դեռ որդուն չի տեսել. «Սկզբում բերել են Իջևանի հիվանդանոց, հիմա էլ տեղափոխում են Երևան, մենք էլ հիմա ճանապարհին ենք»,-ասաց նա: Տիկին Սվետլանան մեզ հետ զրույցում նշեց, որ որդու առողջության մասին մանրամասներ չգիտի. «Ասում են՝ լավ է, բան չկա, մինչև իմ աչքով չտեսնեմ երեխուս, բան չեմ կարա ասեմ»: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Խոջոյանը, ով այս տարվա մարտի 7-ին մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: