Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միշա պապը Օրրան է հաճախում՝ նաեւ գեղեցիկ կանանց հետ շփվելու համար (տեսանյութ)

Հասարակություն
Orran-1

Օրրանի շահառու, 75-ամյա Աիդա Մնացականյանը հարդարվում է՝ այսօր բեմ է բարձրանալու։ Մինչ այդ եւս մեկ պատասխանատու գործ ունի՝ պատրաստվում է հարցազրույցի. «Օրրան հաճախում եմ արդեն 4 տարի։ Այստեղի ճաշարանում ամենահամեղ կերակուրներն են պատրաստում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է տիկին Աիդան։ Նա Երեւանի կենտրոնի բնակիչներից էր։ Գերակա շահ անվան տակ զրկվեց Արամի փողոցի իր տնից։ Այսօր ապրում է վարձակալած բնակարանում։ Օրրանի շահառուներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, սակայն բոլորին համախմբում է սոցիալական ծանր վիճակը։ Մինչ «Թող գարունները գան ու չգնան» խորագրով համերգի մեկնարկը, մեզ հաջողվեց զրուցել շահառուներից մի քանիսի հետ։ 84-ամյա Միխայիլ Զինովեւը, թեեւ չի կորցրել իր տունը, սակայն արդեն 14 տարի է՝ Օրրանի շահառու է, առաջին հերթին ջերմության եւ շփման կարիք ունի։ «Օրրանում մեզ շատ լավ են նայում, շատ հոգատար են։ Ճաշերը շատ համով են։ Այստեղ նաեւ պարում ենք, երգում, իրար հետ շփվում ենք, խոսում ենք»։ 84-ամյա Միշա պապը խոստովանում է՝ Օրրան է հաճախում նաեւ գեղեցիկ կանանց հետ շփվելու համար, որոնց համարում է իր լավագույն բարեկամները. «Սիրուն, գեղեցիկ կանայք կան, բայց ես այդ բանով չեմ նայում։ Մեր աշխատակիցներն էլ են շատ գեղեցիկ»։ Շահառուների նկատմամբ հոգատարությունը եւ ուշադրությունը Օրրանում գլխավոր նախապայմանն է։ Վստահեցնում է բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը. «Ոչ միայն ֆիզիկական հոգսերն ենք հոգում՝ տալով ուտելիք, այլեւ մեծ հոգեկան սնունդ են ստանում»։ Երեւանում Օրրանի տարեց շահառուների թիվը հասնում է 50-ի։ Կազմակերպությունն իր կենտրոնն ունի նաեւ Վանաձորում, որի տարեց շահառուների թիվը հասնում է 30-ի։ Տեսանյութը՝ քիչ անց orran 2