Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐՀԵՂԵՂ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

Մարզեր

Հորդառատ անձրեւների պատճառով ապրիլի 24-ից Արագածոտնի մարզում ավերածություններ են եղել: Փլվել է Գեղադիր համայնքի ջրամբարի հողապատնեշի մի հատվածը, ողողվել են Լուսագյուղ, Արագած, Հնաբերդ եւ Գեղադիր համայնքների ցանկատարածքները, մի քանի բնակելի տներ: Լուսագյուղ համայնքում ջրի հոսանքը վնասել է խմելու ջրի խողովակաշարը:

Անձրեւահեղեղից արդեն բարձրացել է Արփա գետը, ինչի հետեւանքով ջրածածկվել են Վայոց Ձորին հարակից 4 հա ցանկատարածքներ:

Վնասներն ուսումնասիրելու հետեւանքով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Հեղեղումների եւ նոր ավերածությունների մասին Արտակարգ իրավիճակների վարչությունում դեռ նորություն չունեն: