A
A
«Արարատը» պարտվեց «Բանանցին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ տուրի առաջին խաղում Կապանի «Գանձասարը» եւ Գյումրիի «Շիրակը» ոչ-ոքի` 0:0 են խաղացել միմյանց հետ: Այսօր կայացած երկրորդ մրցախաղում առաջնության ընդգծված առաջատար Երեւանի «Արարատը» սեփական հարկի տակ պարտվեց երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Բանանցին»` 1:2: Արարատցիները 42 միավորով շարունակում են գլխավորել աղյուսակը: «Բանանցն» այժմ ունի 38, իսկ «Շիրակը»` 35 միավոր: Վաղը, ապրիլի 20-ին, «Միկան» կընդունի «Փյունիկին», իսկ «Ալաշկերտը»` «Ուլիսին»: