Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեժիմը փող է հավաքում «պարտադիրը» մտցնելով (տեսանյութ)

Հարցազրույց
nul41gjnAQM

«Այսօր ՀՀ կառավարությունը, իմանալով, որ ոտնահարում է մարդու իրավունքները, գնում է այդ քայլին»,-«Այբ-ֆե»-ի հյուրասենյակում անդրադառնալով ԿԳՆ դիմաց կրթության ոլորտի աշխատակիցների ակցիային եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պահումներին, նշեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը։ Ըստ ակտիվիստի՝ մեր կառավարությունում եւ ռեժիմում գտնվող որոշ մարդկանց փող է պետք. «Ե՞րբ եք տեսել, որ այս ռեժիմը հասարակությունից վերցրած փողը հետ տա։ Ակնհայտ է, որ չեն վերադարձնելու։ Նրանց փող է պետք, որ ռեժիմը պահեն։ Ռեժիմը, քրեաօլիգարխիկ համակարգը տիրապետում է այդ գումարներին եւ հասկանում են, որ իրենց շատ չի մնացել կառավարելու եւ դրա համար էլ փող են հավաքում, իրենց պետք է»,-ասաց Գեւորգ Սաֆարյանը։ Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործողություններին՝ կուտակային համակարգի հետ կապված, ակտիվիստն ասաց. «Օրինակ, եթե մարդուն ընդունում են որպես հավաքարար, նա առաջին օրերին ցանկանում է ցույց տալ, որ լավն է։ Հովիկ Աբրահամյանն էլ ցանկանում է նորամուծություն ցույց տալ, սա հերթական ֆարս է»։