A
A
Ոչխարներին խուզելու են
«Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամները մայիսի 3-ին կազմակերպում են «Ոչխարների խուզում» առաջին փառատոնը, որը տեղի կունենա Տաթևի հովտում`«ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում։ Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Հարժիս գյուղական համայնքները փառատոնին հանդես կգան տաղավարներով` ցուցադրելով գյուղական տեղական արտադրության ապրանքներ, մթերքներ ու խմիչքներ, ինչպես նաև ապահովելով համայնքի բնակիչների մասնակցությունը ոչխարների խուզման մրցույթին: