Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլ ո՞ր մեկն ասել (տեսանյութ)

Հարցազրույց Հասարակություն
3IH4f6j74WE

«Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդ անհրաժեշտություն ունի անհատական մոտեցման»,- «Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում՝ նշեց «Ունիսոն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը։ «Եթե մենք խոսենք առողջապահական ոլորտի մասին, ապա մարդիկ իրավունք ունեն անվճար դեղորայք ստանալ, բայց չեն ստանում։ Եթե խոսենք շենքերի հարմարեցվածության մասին, ապա պետք է ասել, որ շատ կառույցներում բացակայում են թեքահարթակները։ Տրանսպորտը մատչելի չէ։ Ոչ մի բուհ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարող այցելել մշակութային օջախներ»,-ասաց Մարիաննա Չալիկյանը։ Խոսելով զբաղվածության խնդրի մասին նա նշեց, ոչ մի գործատու պատրաստ չէ ընդունել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց։