Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանցի խուլ շախմատիստը դարձել է չեմպիոն

Սպորտ
503029ff930f81e6b8df40e589fe26bc

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրի շրջանակներում կայացել է խուլերի շախմատի 9-րդ հանրապետական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, առաջնությանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի եւ Մարտունու ներկայացուցիչները: Երեւանցի Հակոբ Հակոբյանը եւ գյումրեցի Գեւորգ Խումյանը վաստակել են 6-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթող է ճանաչվել առաջինը: Չորս շախմատիստ վաստակել է 5-ական միավոր: Լրացուցիչ հաշվարկներով՝ 3-րդ տեղը գրավել է երեւանցի Լեւոն Սադոյանը: Մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 12-ամյա Սարո Մելքոնյանը, զբաղեցրել է պատվավոր 6-րդ տեղը: Հայաստանի խուլերի շախմատի հավաքականը պետական աջակցությամբ հունիսին մասնակցելու է Խորվաթիայի Օպատիա քաղաքում կայանալիք շախմատային օլիմպիադային: