Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը ուղեգիր նվաճեց Հայաստանի համար

Սպորտ
sport-patani-olimpiakan

Հայաստանի ազատ ոճի երկու ըմբիշներ կմասնակցեն 2014 թվականին Նանկինում կայանալիք օլիմպիական պատանեկան խաղերին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, 54 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանն այդ իրավունքը նվաճել էր որպես Եվրոպայի փոխչեմպիոն: 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը Եվրոպայի առաջնությունում չնայած բրոնզե մեդալ է նվաճել (օլիմպիական ուղեգրի արժանացել են միայն եզրափակիչ մարտերի մասնակիցները), սակայն նույնպես մեկնելու է Նանկին, քանի որ այդ կարգում հաղթել է Ռուսաստանի ըմբիշը, իսկ այդ երկրի ներկայացուցիչներն արդեն վաստակել էին երկու ուղեգրեր (խաղերի կանոնակարգով յուրաքանչյուր երկիր կարող է հայտավորել առավելագույնը երկու մասնակից): Նշենք, որ Հայաստանի պատանի մարզիկներն արդեն 8 մարզաձեւերում Նանկինի օլիմպիական պատանեկան խաղերի 12 ուղեգիր են նվաճել: