A
A
Խաղաղության հեծանվաարշավ
Արշավին կմասնակցեն 10 վետերան հեծանվորդներ: Մայիսի 11-ին, ժամը 10-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի խաղաղության հեծանվաարշավ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի մամուլի ծառայությունը, այդ արշավը նվիրված է 1994 թ մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի 20-ամյակին: 10 վետերան հեծանվորդներ մայիսի 11-ին դուրս կգան Երեւանից, իսկ վերջնագիծը կհատեն մայիսի 12 –ին` ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: