Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք մի մետր հող տալու իրավունք չունենք» (տեսանյութ)

Հարցազրույց
4wnxCyFqK5o

«Ես` որպես ազատամարտիկ, չեմ ուզում տալ այդ մարդու ազգանունը»,- «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում այսօր վրդովված ասաց ազատամարտիկ, մահապարտ, «Աննկուն ծռեր» ջոկատի հայտնի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը` ԲԵԿ-ը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը: «Քանի որ նա նախ ազգություն չունի, ու նա մեր պատմությունը չգիտի, ես չեմ ուզում անդրադառնալ նրա ասածներին: Մեկ անգամ եւս հիշեցնեւմ եմ` մենք մի մետր հող տալու իրավունք չունենք: Ինձ նման մտածողները մեր երկրում շատ են` մենք իրավունք չենք ունենա այս հողի վրա քայլելու, եթե մի մետր հող տանք, քանի որ մենք ընդամենը ազատագրել ենք մեր պապերի հողը»,- ընդգծեց Աղաբեկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը Քարնեգի հիմնադրամում իր ելույթի ընթացքում հայտարարել էր, թե ԼՂՀ-ն շրջապատող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: