«Դեմ եմ»-ը՝ նոր նախագծի մասին (տեսանյութ)
ԱԺ ներկայացրած Կառավարության՝ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նոր նախագիծը, ըստ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի, բազմաթիվ բացեր ունի։ «Այն մեր հինգ կետերը, որոնք արել էինք, ամբողջությամբ չեն ներկայացվել նախագծում, կան առանցքային կետեր, որոնք կառավարությունը անտեսել է։ Պետք է անդրադառնալ նաեւ գումարների վերադարձման խնդրին, որի պատասխանն այս առաջարկով կառավարությունը չի տալիս»,-ասաց նախաձեռնության անդամը։ Անդրադառնալով ԱԺ որոշ խմբակցությունների՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր դիրքորշմանը, Դավիթ Խաժակյանն ասաց, որ պատգամավորները պետք է հասկանան, թե որն է իրենց համար ավելի կարեւոր.«Մի մասի համար կարեւոր է, որ գումարներ չգանձվեն, Մեկ այլ քաղաքական ուժի համար կարեւոր է, որ այդ համակարգը չընդունվի։ Կարծում եմ, իրենց դիրքորոշումն է»։ Եթե «Դեմ եմ» նախաձեռնության պահանջները չկատարվեն, ապա Դավիթ Խաժակյանի խոսքով՝ իրենց պայքարը շարունակվելու է. «Պայքարը չի կարող դադարել, մինչեւ մենք չունենանք օրենքը նոր տեսքով»։