Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համայնքապետի 17 թեկնածու կա

Հասարակություն
d0dd1d7b26753178a38b1ac9765d4ddb

  Հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 55 համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար արդեն գրանցվել է համայնքապետի 17 թեկնածու։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է քաղաքապետի 88 թեկնածու, իսկ գրանցումը կատարվելու է նաեւ վաղը։ Շիրակի մարզի Ցողամարգ համայնքում համայնքապետ դառնալու համար կպայքարեն ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Հովսեփ Տոնոյանը եւ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Գնել Բարսեղյանը։ Նույն մարզի Սառնաղբյուր համայնքում եւս կպայքարեն համայնքի ղեկավարն ու միջնակարգ դպրոցի ուսուցիչը։ Այստեղ համայնքի ղեկավարը ՀՅԴ-ական Սեւակ Մադաթյանն է։ Շիրակի մարզի մեծ Սարիսար համայնքում իրար հետ կպայքարեն երկու հանրապետականներ՝ համայնքի ղեկավար Բաբիկ Ավետիսյանը եւ Արմանուշ Լայլոյանը։ Վերջինս Մեծ Սեպասարի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարն է։ Ի դեպ, համարյա բոլոր համայնքներում առաջադրվել են գործող գյուղապետերը։