Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ թե «Դեմ եմ» շարժումներ, այլ հանուն»

Քաղաքականություն
tevan

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ճիշտ չէ այն փիլիսոփայությունը, որ մարդ պետք է դիմում գրի եւ հրաժարվի մասնակցել Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին։ «Պետք է դիմում գրվի, որ ցանկանում են մասնակցել, այլ ոչ թե չմասնակցեն։ Այս դեպքում ավելի քիչ դիմումներ կգրվեն եւ պրոցեսն ավելի մեղմ կանցնի», - վստահեցրեց պատգամավորը։ Նա կոչ արեց հոդվածի 3-րդ կետի փիլիսոփայությունը փոխել։ Թեւան Պողոսյանը նաեւ առաջարկեց ձեւավորել աշխատանքային խումբ, պատժել մի քանի մեղավորների, որպեսզի ապագայում հավատ ունենանք։ «Պետք է կատարվեն համակարգային փոփոխություններ, որպեսզի ոչ թե «Դեմ եմ» շարժումներ լինեն, այլ հանուն»,- եզրափակեց նա։ Այս պահին ԱԺ-ում քննարկվում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկումը։