Ինչո՞ւ են արագաչափերը տեղադրել թաքնված տեղերում (տեսանյութ)
Ինչո՞ւ են տրանսպորտային միջոցները խախտում հոծ գծերը եւ որքան է կազմում տուգանքի չափը։ Արագաչափերն անվտանգության համա՞ր են, թե՞ փող աշխատելու նոր միջոց, եւ ինչո՞ւ են արագաչափերը տեղադրվել թաքնված տեղերում: Այս եւ այլ հարցեր այսօր քննարկվեցին «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ: Հաղորդման հյուրերն էին «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը եւ «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը: Վարորդները հնարավորություն ունեին իրենց հարցերը հղել հաղորդման մասնակիցներին: Հեռուստադիտողներից մեկի հարցին, թե երբ եք վերացնելու անիմաստ 40կմ/ժ և ավելի քիչ արագություն սահմափակող նշանները, որոնք իբր թե տեղադրված են դպրոցների և այլ անհայտ օբյեկտների մոտ, հատկապես երբ այդ նշանները գործում են այն ժամանակ, երբ չկան դասեր, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Բոլոր նշանները գործում են ժամային տարբերակով: Մինչեւ ժամը 18:00-ն պետք է վարել 40կմ/ժ արագությամբ»: Վարորդների ուղղած այլ հարցերի պատասխանները կարող եք ստանալ`դիտելով տեսանյութը: