Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանդատից հրաժարվելը չի արդարացնում Ռուբեն Հայրապետյանին» (տեսանյութ)

Հարցազրույց
376f422e4b486d736cddd9623f9f60e4

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հարսնաքարի գործով վեց ամբաստանյալների նկատմամբ միեւնույն վճիռ կայացնելը հրաշքի հավասար մի բան էր. «Բավականին խճճված իրավիճակում պարզվել է, որ բոլոր վեց ամբաստանյալները գործել են այնպիսի հանցանք, որ վճիռը կայացվել է նույն հոդվածով»,- մեկնաբանում է իրավապաշտպանը։ Ըստ նրա՝ գործի բացահայտման նկատմամբ վստահության պակասը եւ բացակայությունն սկսվել է հենց առաջին քայլերից. «Ջնջվել, լվացվել, վերացվել են բոլոր հետքերը դեպքի վայրում։ Դրանք անգրագետ գործողություններ էին։ Հետագայում կասկածներ կային ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Եթե պատգամավորի մանդատից հրաժարվելը արդարացնում է Ռուբեն Հայրապետյանին, սխալվում են»։ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ամբաստանյալների հարազատները դատական վերջին նիստի ժամանակ հանցագործ խմբի տպավորություն են թողել։