Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաները զուգարան չունեն, օգնեք». քաղաքացիները դիմում են վարչապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անձամբ է հանդիպել կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Վարչապետը խոստացավ կառավարության նիստից հետո ընդունել որոշ քաղաքացիների եւ լսել նրանց խնդիրները։ Ակցիայի մասնակիցների շարքում էին զոհված զինծառայողների ծնողներ եւ տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ։ Այստեղ են նաեւ Հացառատ համայնքի բնակիչները. նրանց պաստառների վրա գրված է՝ «Մանկապարտեզում երեխաները զուգարան չունեն, օգնեք մեզ»։