Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատկապես գյուղերում աղջիկ չեն սիրում

Հասարակություն
DSC_1557

«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացնում է «Մի´ սպանիր» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում է, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրության տվյալներով՝ Եղեգնաձորի ծննդատանը 2012թ. ծնվել է 153 տղա, 127 աղջիկ: Ըստ տիկին Մարկոսյանի՝ խնդիրը հատկապես սուր է գյուղական համայնքներում, ուստի իրենց ծրագրի թիրախ խումբը հիմնականում գյուղաբնակներն են։ Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնը հանդիպումներ է ունենում երիտասարդ ընտանիքների, երիտասարդ կանանց, մայրերի, ուսանողների, ավարտական դասարանի աշակերտների հետ։ Հանդիպումներիը վարում են հոգեբանը, բժիշկը, հոգևորականը, ովքեր զրույցներ են ունենում նշված թեմայի շուրջ։ «Մեր նպատակն է կրթել, բացատրել, որ երեխայի սեռի նկատմամբ նման տարբերակված վերաբերմունքը հասարակության մեջ արդարածված չէ»,- ասում է ՀԿ ղեկավարը։ Հանդիպումների ընթացքում ցուցադրվում են նաև թեմային առնչվող փաստավավերագրական ֆիլմեր, բացատրվում սելեկտիվ աբորտների հետևանքները, բաժանվում են տեղեկատվական թերթիկներ։ Խնկանուշ Մարկոսյանը նշում է նաև, որ հանդիպումների արդյունքում տեղերում իրենք ստեղծելու են երիտասարդներից, երիտասարդ մայրերից, ընտանիքներից կազմված ակումբներ, որոնք հետագայում, պահպանելով կապը ՀԿ-ի հետ, գործունեություն կծավալեն համայնքներում։   Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն