A
A
Անդրանիկ Մանուկյանը հերքում է.aravot.am
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասնակիցներից մեկը նրա փեսան էր՝ նախագահի աշխատակազմի աշխատակից Գառնիկ Առաքելյանը: Զարմացած եմ, որ նրա անունը կապել են կատարված դեպքի հետ: Հետաքննական մարմինները կպարզեն հանցագործություն կատարողներին եւ դրանից հետո գոնե նման լուրեր տարածողները պետք է ներողություն խնդրեն փեսայիցս»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը: Հիշեցնենք, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներին պարոն Մանուկյանի փեսայի մասնակցության մասին լուրը տարածել էր operativ.am-ը: Հիշեցնենք նաեւ, որ Գառնիկ Առաքելյանը երգչուհի Լուսինայի ամուսինն է: http://www.aravot.am/2014/05/17/461558