Open news feed Close news feed
A A
Video Official

Ուժեղացված վերահսկողական գործառույթներ են իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (video)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացնել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։

Հայտնաբերվել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես`

միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում,

առանց ձեռնոցի վարորդ,

ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում,

առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։